Աննա եւ Անահիտ Մխիթարյանների առաջին երեւանյան մենահամերգը

Երբ դուդուկը եւ դհոլը հայտնվում են կանացի փխրուն ձեռքերում եւ նվագում ժողովրդական, աշուղական ու անգամ ջազային ստեղծագործություններ՝ միանգամայն նորովի մատուցմամբ, նշանակում է՝ բեմում Աննա եւ Անահիտ Մխիթարյաններն են:

Երեկ՝ հուլիսի 17-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ քույրերի առաջին երեւանյան մենահամերգը, որի ընթացքում բեմում նրանց հետ միասին հանդես եկան երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (կոնտրաբաս) եւ Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ): Continue reading “Աննա եւ Անահիտ Մխիթարյանների առաջին երեւանյան մենահամերգը”

Ամառն ավելի շատ սիրելու 10 պատճառ

Վերջապես ամառ է. տարվա ամենասպասված եղանակը: Իհարկե, շատերն են դժգոհում անտանելի շոգից, բայց, համաձայնեք, որ ամռան գալուն պես՝ կյանքն, ասես, նոր գույներով է լցվում:

1. Տաք եղանակ, երբ կարելի է կարճ զգեստներ ու կիսատաբատներ հագնել:

2. Ոճային աքսեսուարներ, երբ կարելի է արեւային ակնոց եւ բոկոտիկներ կրել:

3. Կանաչ բնություն, երբ կարելի է մաքուր օդ շնչել, գնալ պիկնիկի՝ քաղաքից դուրս: Continue reading “Ամառն ավելի շատ սիրելու 10 պատճառ”

Օրգանական սուրճից՝ մինչև մաշկի բնական խնամք. ՆԱԻՐԻԱՆ-ի և ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ի համագործակցությունը

ՆԱԻՐԻԱՆ եւ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ ընկերությունները միավորվել են՝ օրգանական սուրճն ու բնական օճառը մեկ ամպուլայում ներկայացնելու համար: Երեկ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ սրճարանում տեղի ունեցավ ՆԱԻՐԻԱՆ-ի եւ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ի համատեղ առաջին արտադրանքի շնորհանդեսը:

Ընկերությունների համագործակցության արդյունքում ստեղծված ՄՈԿԿԱ, ԷՍՊՐԵՍՈ եւ ԿԱՊՈՒՉԻՆՈ բնական օճառների համար օգտագործված են հակաօքսիդիչ արաբիկա, ռեբուստա սուրճի տեսակները եւ կոֆեինացված խառնուրդներ, իսկ ՆԱԻՐԻԱՆ-ն այս օճառներում ներդրել է լավագույն բուսայուղերը՝ E վիտամինով հարուստ արեւածաղկի յուղը, ձիթապտղի յուղը, փափկացնող, սնուցող եւ հանգստացնող խաղողի եւ ծիրանի կորիզայուղերը:

Թե ՆԱԻՐԻԱՆ, թե ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ն առաջնորդվում են ռեսորսների գրագետ օգտագործմամբ, որն ուղղված է բնության պահպանությանը: Օճառի պատրաստման գործընթացն ու որոշ նրբություններ ներկաներին ցույց տվեց ՆԱԻՐԻԱՆ-ին առաջին իսկ օրվանից միացած Հովիկը:

ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր Անահիտ Մարկոսյանն էլ որոշ գաղտնիքներ բացահայտեց: Ըստ նրա՝ օրգանական սուրճով պատրաստված օճառերը ունեն նաեւ սկրաբի հատկություն՝ շնորհիվ խոշոր աղացած սուրճի:

Սուրճե օճառները կարող եք ձեռք բերել միայն ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ սրճարանից:

Ամանորի հեքիաթային դիզայն՝ սեփական ձեռքերով

Ողջույն, սիրելի ընթերցող: Ամանորին հաշված օրեր են մնացել, և եթե դեռ չես հասցրել տոնին համահունչ զարդարել բնակարանը կամ գնել տոնածառ, ապա կարող ես հեքիաթային մթնոլորտ ստեղծել տանը կամ աշխատավայրում սեփական ձեռքերով՝ ամենասովորական իրերից:

FashionYan.com-ը ներկայացնում է Նոր տարվա դիզայնի մի քանի հասարակ օրինակ, որոնք հեշտ է պատրաստել տնային պայմաններում 😉

c1-14 Continue reading “Ամանորի հեքիաթային դիզայն՝ սեփական ձեռքերով”

Ամանորի թխվածքաբլիթներ. բաղադրատոմսեր

Տոները մոտենում են՝ իրենց հետ բերելով հաճելի պատրաստությունները թե ինտերիերի ձևավորման, թե տոնական սեղանի ուտեստների համար: Նոր տարվա սեղանի անբաժան մասնիկը, խոզի բդից բացի, իհարկե, քաղցրավենիքն է 🙂 Որոշ երկրներում Ամանորի թխվածքաբլիթներն ավանդական ուտեստ են, իսկ մեզ մոտ դրանք միայն վերջերս են նորաձև դարձել: Այսօր առաջարկում եմ այդպիսի թխվածքաբլիթների պատրաստման մի քանի հեշտ բաղադրատոմս: Continue reading “Ամանորի թխվածքաբլիթներ. բաղադրատոմսեր”

Ամանոր 2017. ինչ հագնել և ինչպես շպարվել

Շուտով Ամանոր է, և տարվա ամենակախարդական տոնին պետք է սկսել պատրաստվել հնարավորինս շուտ: FashionYan.com-ն արդեն ներկայացրել է գալիք տարվա առանձնահատկությունները, իսկ հիմա հերթը տոնական զգեստինն ու դիմահարդարմանն է: Եվ այսպես՝ ի՞նչ հագնել և ինչպե՞ս շպարվել՝ այս Ամանորին: Continue reading “Ամանոր 2017. ինչ հագնել և ինչպես շպարվել”