Օրգանական սուրճից՝ մինչև մաշկի բնական խնամք. ՆԱԻՐԻԱՆ-ի և ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ի համագործակցությունը

ՆԱԻՐԻԱՆ եւ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ ընկերությունները միավորվել են՝ օրգանական սուրճն ու բնական օճառը մեկ ամպուլայում ներկայացնելու համար: Երեկ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ սրճարանում տեղի ունեցավ ՆԱԻՐԻԱՆ-ի եւ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ի համատեղ առաջին արտադրանքի շնորհանդեսը:

Ընկերությունների համագործակցության արդյունքում ստեղծված ՄՈԿԿԱ, ԷՍՊՐԵՍՈ եւ ԿԱՊՈՒՉԻՆՈ բնական օճառների համար օգտագործված են հակաօքսիդիչ արաբիկա, ռեբուստա սուրճի տեսակները եւ կոֆեինացված խառնուրդներ, իսկ ՆԱԻՐԻԱՆ-ն այս օճառներում ներդրել է լավագույն բուսայուղերը՝ E վիտամինով հարուստ արեւածաղկի յուղը, ձիթապտղի յուղը, փափկացնող, սնուցող եւ հանգստացնող խաղողի եւ ծիրանի կորիզայուղերը:

Թե ՆԱԻՐԻԱՆ, թե ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ն առաջնորդվում են ռեսորսների գրագետ օգտագործմամբ, որն ուղղված է բնության պահպանությանը: Օճառի պատրաստման գործընթացն ու որոշ նրբություններ ներկաներին ցույց տվեց ՆԱԻՐԻԱՆ-ին առաջին իսկ օրվանից միացած Հովիկը:

ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր Անահիտ Մարկոսյանն էլ որոշ գաղտնիքներ բացահայտեց: Ըստ նրա՝ օրգանական սուրճով պատրաստված օճառերը ունեն նաեւ սկրաբի հատկություն՝ շնորհիվ խոշոր աղացած սուրճի:

Սուրճե օճառները կարող եք ձեռք բերել միայն ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ սրճարանից:

Ամանորի թխվածքաբլիթներ. բաղադրատոմսեր

Տոները մոտենում են՝ իրենց հետ բերելով հաճելի պատրաստությունները թե ինտերիերի ձևավորման, թե տոնական սեղանի ուտեստների համար: Նոր տարվա սեղանի անբաժան մասնիկը, խոզի բդից բացի, իհարկե, քաղցրավենիքն է 🙂 Որոշ երկրներում Ամանորի թխվածքաբլիթներն ավանդական ուտեստ են, իսկ մեզ մոտ դրանք միայն վերջերս են նորաձև դարձել: Այսօր առաջարկում եմ այդպիսի թխվածքաբլիթների պատրաստման մի քանի հեշտ բաղադրատոմս: Continue reading “Ամանորի թխվածքաբլիթներ. բաղադրատոմսեր”

Ամանոր 2017. ինչ հագնել և ինչպես շպարվել

Շուտով Ամանոր է, և տարվա ամենակախարդական տոնին պետք է սկսել պատրաստվել հնարավորինս շուտ: FashionYan.com-ն արդեն ներկայացրել է գալիք տարվա առանձնահատկությունները, իսկ հիմա հերթը տոնական զգեստինն ու դիմահարդարմանն է: Եվ այսպես՝ ի՞նչ հագնել և ինչպե՞ս շպարվել՝ այս Ամանորին: Continue reading “Ամանոր 2017. ինչ հագնել և ինչպես շպարվել”

Virsavia. Երևանում բացվել է իտալական ներքնազգեստի խանութ-սրահ

Ներքնազգեստ արտադրող իտալական հայտնի ապրանքանիշերի լավագույն նմուշներն արդեն Հայաստանում են: Երևանում բացվել է կանանց և տղամադրկանց ներքանզգեստի Virsavia խանութ-սրահը: Continue reading “Virsavia. Երևանում բացվել է իտալական ներքնազգեստի խանութ-սրահ”

HENNESSY ֆրանսիական կոնյակների գաղտնիքը բացահայտված է :)

Ֆրանսիական լեգենդար HENNESSY ապրանքանիշն այսօր Երևանում կոնյակի համտես և վարպետության դաս անցկացրեց ԶԼՄ-ների համար՝ ներկայացնելով կոնյակի ստեղծման ավանդույթները, հնեցման գաղտնիքներն ու համտեսման նրբությունները։ Continue reading “HENNESSY ֆրանսիական կոնյակների գաղտնիքը բացահայտված է :)”

Բելգիահայ երգչուհի Kéyoh-ը՝ հեղինակավոր ամսագրի շապիկին

Բելգիահայ երգչուհի Kéyoh-ը (Կարինե Օհանյան) հայտնվել է տեղի հեղինակավոր ամսագրերից մեկի՝ MATUVU-ի նոյեմբերյան համարի շապիկին: Ինչպես FashionYan.com-ին հայտնեց երգչուհին, ֆոտոնկարահանման ընթացքում նա մի փոքր հուզված է եղել, բայց դա չի խանգարել, որպեսզի ամեն ինչ ընթանա շատ արագ.

”Ես սովոր եմ ավելի լուրջ կեցվածքներ ընդունել տեսախցիկի առաջ, բայց MATUVU-ի կոնցեպտն այլ է, պետք է նկարը լիներ շատ վառ ժպիտով: Մեկ ժամում ստացանք շապիկի նկարը: Ինքս էլ զարմացա, որ այդպես արագ ստացվեց, չնայած՝ միշտ էլ ավելի հեշտ է աշխատել պրոֆեսիոնալների հետ”: Continue reading “Բելգիահայ երգչուհի Kéyoh-ը՝ հեղինակավոր ամսագրի շապիկին”