Մրգային հարսանիք. ձևավորման տարբերակներ

Աշունը հարսանիքների թեժ սեզոն է համարվում: Շարունակելով ներկայացնել հարսանեկան թեմատիկ լուծումներ և դետալներ, այս անգամ առաջարկում եմ աշնանը անչափ արդիական տարբերակներ՝ հյութեղ մրգերով և հատապտուղներով:

Continue reading “Մրգային հարսանիք. ձևավորման տարբերակներ”

Top 20 հարսանեկան կինոկատակերգությունները

Հարսանիք՝ գումարած կատակերգություն, գումարած՝ կինո, հավասար է լավ երեկո 🙂 Հետևելով այս բանաձևին, FashionYan.com«Ժամանց» խորագրում այսօր կներկայացնեմ մի քանի հրաշալի ու ծիծաղաշարժ ֆիլմ՝ հարսանեկան թեմայով: Ցանկը կազմել եմ անձամբ՝ դիտելով ներկայացված բոլոր ֆիլմերը: Այնպես որ՝ զինվեք փոփքորնով, անսպառ ծիծաղը երաշխավորում եմ! Continue reading “Top 20 հարսանեկան կինոկատակերգությունները”

Սերը՝ ալիքների վրա, կամ ծովային հարսանիք

Հերթը հասավ ծովային հարսանիքներին: Եվ բնական է. չէ՞ որ ամառը հենց ծովի և ջրի հետ է ասոցացվում: Եվ եթե նախկինում մեզանում հարսանիքները կազմակերպվում էին միայն ծովային դետալներով և գույներով, ապա այսօր շատ հայկական հարսանիքներ ընդհանրապես տեղի են հենց ծովի կամ օվկիանոսի ափին: «Հարսնացուի ոճ» խորագրում այսօր կներկայացնեմ ծովային հարսանիքի ձևավորման օրինակներ: Continue reading “Սերը՝ ալիքների վրա, կամ ծովային հարսանիք”

Հարսանեկան ծաղկեփունջ 2016. ամենանորաձև միտումները

Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներում յուրահատուկ տեղ են զբաղեցնում հարսնացուի ծաղկեփունջն ու սրահի ծաղկային ձևավորումը: Չէ՞ որ այդ երկուսը պետք է լինեն միևնույն ոճում՝ միաժամանակ համապատասխանելով նաև հարսնացուի կերպարին: Այնպես որ, ծաղկային լուծումների ճիշտ և գրագետ ընտրությունը կարող է դառնալ գեղեցիկ և հաջողված հարսանիքի գրավականը, իսկ եթե դրանք լինեն նաև տարվա նորաձև միտումներին համապատասխան, ապա նաև համարվել ոճային ու նրբաճաշակ: Continue reading “Հարսանեկան ծաղկեփունջ 2016. ամենանորաձև միտումները”

Հենդ մեյդ հարսանիք. դետալներ

Բարի օր բոլորին: Հարսանիքների թեժ սեզոնը բացվել է: Եվ, քանի որ այսօր նորաձև են կոնկրետ թեմայով, գույներով և ուղղվածությամբ հարսանիքները, FashionYan.com-ն իր հարսանեկան խորագրում ամեն անգամ ներկայացնում է թեմատիկ հարսանիքի օրինակներ՝ փորձելով օգնել քեզ դետալների ընտրության հարցում: Այսօր կներկայացնեմ հարսանիք՝ սեփական ձեռքերով, այսինքն՝ հենդ մեյդ ոճի: Continue reading “Հենդ մեյդ հարսանիք. դետալներ”

Հարսանիք՝ Tiffany-ի ոճով

FashionYan.com-ն իր հարսանեկան խորագրում շարունակում է ներկայացնել թեմատիկ հարսանիքների կազմակերպման օրինակներ: Այս անգամ ընտրել եմ հարսանիք՝ Tiffany-ի ոճով: Վաղուց արդեն փիրուզագույնը սոսկ կապույտի երանգ չէ, այլ զարդեր արտադրող ամենահայտնի ապրանքանիշի այցեքարտը 😉

Ստորև ներկայացնում եմ փիրուզագույն հարսանիքի դետալներ. Continue reading “Հարսանիք՝ Tiffany-ի ոճով”