Աննա եւ Անահիտ Մխիթարյանների առաջին երեւանյան մենահամերգը

Երբ դուդուկը եւ դհոլը հայտնվում են կանացի փխրուն ձեռքերում եւ նվագում ժողովրդական, աշուղական ու անգամ ջազային ստեղծագործություններ՝ միանգամայն նորովի մատուցմամբ, նշանակում է՝ բեմում Աննա եւ Անահիտ Մխիթարյաններն են:

Երեկ՝ հուլիսի 17-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ քույրերի առաջին երեւանյան մենահամերգը, որի ընթացքում բեմում նրանց հետ միասին հանդես եկան երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (կոնտրաբաս) եւ Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ): Continue reading “Աննա եւ Անահիտ Մխիթարյանների առաջին երեւանյան մենահամերգը”

Ամառն ավելի շատ սիրելու 10 պատճառ

Վերջապես ամառ է. տարվա ամենասպասված եղանակը: Իհարկե, շատերն են դժգոհում անտանելի շոգից, բայց, համաձայնեք, որ ամռան գալուն պես՝ կյանքն, ասես, նոր գույներով է լցվում:

1. Տաք եղանակ, երբ կարելի է կարճ զգեստներ ու կիսատաբատներ հագնել:

2. Ոճային աքսեսուարներ, երբ կարելի է արեւային ակնոց եւ բոկոտիկներ կրել:

3. Կանաչ բնություն, երբ կարելի է մաքուր օդ շնչել, գնալ պիկնիկի՝ քաղաքից դուրս: Continue reading “Ամառն ավելի շատ սիրելու 10 պատճառ”

Օրգանական սուրճից՝ մինչև մաշկի բնական խնամք. ՆԱԻՐԻԱՆ-ի և ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ի համագործակցությունը

ՆԱԻՐԻԱՆ եւ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ ընկերությունները միավորվել են՝ օրգանական սուրճն ու բնական օճառը մեկ ամպուլայում ներկայացնելու համար: Երեկ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ սրճարանում տեղի ունեցավ ՆԱԻՐԻԱՆ-ի եւ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ի համատեղ առաջին արտադրանքի շնորհանդեսը:

Ընկերությունների համագործակցության արդյունքում ստեղծված ՄՈԿԿԱ, ԷՍՊՐԵՍՈ եւ ԿԱՊՈՒՉԻՆՈ բնական օճառների համար օգտագործված են հակաօքսիդիչ արաբիկա, ռեբուստա սուրճի տեսակները եւ կոֆեինացված խառնուրդներ, իսկ ՆԱԻՐԻԱՆ-ն այս օճառներում ներդրել է լավագույն բուսայուղերը՝ E վիտամինով հարուստ արեւածաղկի յուղը, ձիթապտղի յուղը, փափկացնող, սնուցող եւ հանգստացնող խաղողի եւ ծիրանի կորիզայուղերը:

Թե ՆԱԻՐԻԱՆ, թե ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ն առաջնորդվում են ռեսորսների գրագետ օգտագործմամբ, որն ուղղված է բնության պահպանությանը: Օճառի պատրաստման գործընթացն ու որոշ նրբություններ ներկաներին ցույց տվեց ՆԱԻՐԻԱՆ-ին առաջին իսկ օրվանից միացած Հովիկը:

ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր Անահիտ Մարկոսյանն էլ որոշ գաղտնիքներ բացահայտեց: Ըստ նրա՝ օրգանական սուրճով պատրաստված օճառերը ունեն նաեւ սկրաբի հատկություն՝ շնորհիվ խոշոր աղացած սուրճի:

Սուրճե օճառները կարող եք ձեռք բերել միայն ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ սրճարանից:

Ամանոր 2017. ինչ հագնել և ինչպես շպարվել

Շուտով Ամանոր է, և տարվա ամենակախարդական տոնին պետք է սկսել պատրաստվել հնարավորինս շուտ: FashionYan.com-ն արդեն ներկայացրել է գալիք տարվա առանձնահատկությունները, իսկ հիմա հերթը տոնական զգեստինն ու դիմահարդարմանն է: Եվ այսպես՝ ի՞նչ հագնել և ինչպե՞ս շպարվել՝ այս Ամանորին: Continue reading “Ամանոր 2017. ինչ հագնել և ինչպես շպարվել”

Սեզոնի թրենդ. թավիշ + գիշերազգեստ

Ողջույն, իմ գեղեցկուհիներ: Այսօր կներկայացնեմ սեզոնի ամենաթրենդային զգեստները, որոնք տեղին կլինեն հատկապես Ամանորը դիմավորելիս 🙂  Թավշյա սեզոնը շարունակվում է բառիս բուն իմաստով: Սնդուսափայլ թավիշը, հատկապես բորդո և խակի երանգների, նորաձևության գագաթնակետում է: Continue reading “Սեզոնի թրենդ. թավիշ + գիշերազգեստ”

2017 թվական. ամենը՝ Աքաղաղի տարվա մասին

Արևելյան հորոսկոպի համաձայն՝ 2017 թվականը Կրակե կամ Կարմիր Աքաղաղի տարի է։ FashionYan.com-ն առանձնացրել է գալիք տարվա կենդանակերպի նշանի առանձնահատկություններն ու բնավորության գծերը, որոնք կօգնեն նախապատրաստվել Ամանորին։ Continue reading “2017 թվական. ամենը՝ Աքաղաղի տարվա մասին”