Օրգանական սուրճից՝ մինչև մաշկի բնական խնամք. ՆԱԻՐԻԱՆ-ի և ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ի համագործակցությունը

ՆԱԻՐԻԱՆ եւ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ ընկերությունները միավորվել են՝ օրգանական սուրճն ու բնական օճառը մեկ ամպուլայում ներկայացնելու համար: Երեկ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ սրճարանում տեղի ունեցավ ՆԱԻՐԻԱՆ-ի եւ ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ի համատեղ առաջին արտադրանքի շնորհանդեսը:

Ընկերությունների համագործակցության արդյունքում ստեղծված ՄՈԿԿԱ, ԷՍՊՐԵՍՈ եւ ԿԱՊՈՒՉԻՆՈ բնական օճառների համար օգտագործված են հակաօքսիդիչ արաբիկա, ռեբուստա սուրճի տեսակները եւ կոֆեինացված խառնուրդներ, իսկ ՆԱԻՐԻԱՆ-ն այս օճառներում ներդրել է լավագույն բուսայուղերը՝ E վիտամինով հարուստ արեւածաղկի յուղը, ձիթապտղի յուղը, փափկացնող, սնուցող եւ հանգստացնող խաղողի եւ ծիրանի կորիզայուղերը:

Թե ՆԱԻՐԻԱՆ, թե ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ-ն առաջնորդվում են ռեսորսների գրագետ օգտագործմամբ, որն ուղղված է բնության պահպանությանը: Օճառի պատրաստման գործընթացն ու որոշ նրբություններ ներկաներին ցույց տվեց ՆԱԻՐԻԱՆ-ին առաջին իսկ օրվանից միացած Հովիկը:

ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր Անահիտ Մարկոսյանն էլ որոշ գաղտնիքներ բացահայտեց: Ըստ նրա՝ օրգանական սուրճով պատրաստված օճառերը ունեն նաեւ սկրաբի հատկություն՝ շնորհիվ խոշոր աղացած սուրճի:

Սուրճե օճառները կարող եք ձեռք բերել միայն ԴԸ ԳՐԻՆ ԲԻՆ սրճարանից: